«Իսկ ի՞նչ կարող է անել ստեղծված վիճակում «խեղճը»». Արսեն Ջուլֆալակյան
Advertisement 1000 x 90

«Իսկ ի՞նչ կարող է անել ստեղծված վիճակում «խեղճը»». Արսեն Ջուլֆալակյան

Արսեն Ջուլֆալակյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Պատուհասի լատենտ աջակիցները, չարիքի կողմից երկրի գլխին այսքան աղետ բերելուց հետո, դեմքի միամիտ արտահայտությամբ հաճախ հարցնում են.

– Իսկ ի՞նչ կարող է անել ստեղծված վիճակում «խեղճը»:

Ալեգորիկ օրինակով պատասխանեմ:
Զարտուղի ճանապարհներով միջակ դեղագետը դառնում է գլխավոր վիրաբույժ: Միջին ծանրության հիվանդին վիրահատելիս հասցնում է կրիտիկական վիճակի:

Արձանագրենք, ստեղծված դրության մեղավորը դեղագետ-«վիրաբույժն» է…

Պարզվում է, որ անհրաժեշտ են ոլորտի լավագույնները՝ փորձելու ինչ որ բան շտկել՝ գոնե նվազագույն կորուստներով:

Միջակ դեղագետը իհարկե չի մտնում լավագույն վիրաբույժների թվի մեջ:

Արած հանցագործության համար էլ նա պետք է պատասխանատվություն կրի:

Չէ՞ որ միջին ծանրության վիրահատությունը դարձրել է բարդագույն…

Մեղմ ասած տարօրինակ կլինի, եթե հիվանդի մահանալուց հետո ընտանիքի անդամները սկսեն խղճալ մահվան հեղինակին և հայտարարեն, որ վիճակը ծանրագույն էր և «բժիշկը» ոչինչ անել չէր կարող, մեղք չունի:

Մի՛ մոռացեք պատճառահետևանքային կապը…

հ.գ. Նկարում Ստեփանակերտի «Վերածննդի» հրապարակի ցույցն է, 25.12.22:
120.000 հայ հայտնվել է թշնամու շրջափակման մեջ, որովհետև ՀՀ իշխանությունը հակապետական է, հակահայկական: