Մի սարսափելի դեպք , որի մասին լավ կլիներ՝ բոլորը խոսեին, խնդիրը բոլորը բարձրացնեին
Advertisement 1000 x 90

Մի սարսափելի դեպք , որի մասին լավ կլիներ՝ բոլորը խոսեին, խնդիրը բոլորը բարձրացնեին

Հասմիկ Համբարձումյանի ֆեյսբուքյան գրառումը.

«Կներեք, եթե նախատոնական տրամադրությունները փչացնեմ, բայց սա մի սարսափելի դեպք է, որի մասին լավ կլիներ՝ բոլորը խոսեին, խնդիրը բոլորը բարձրացնեին.

Փոքր Մասրիկից 35-ամյա Շիրազ Խաչատրյանը զոհվել է սեպտեմբեի 13-ի մարտերում, բայց նրա դին ընտանիքին չի հասել: Ավելին, նրանց տան հետևի սարին, միջդիրքային գոտում է պայմանագրային զինծառայողի դին, որն ընտանիքը տեսնում է տեսահսկող սարքերի միջոցով: Ընտանիքը ունի նաև ֆինանսական խնդիրներ:

Գեղարքունիքի մարզի Փոքր Մասրիկ գյուղում ապրող 61-ամյա Հովիկ Խաչատրյանի հայացքի ուղղությունը հիմա միայն Կուտականի լեռներն են. սեպտեմբերյան կարճատև մարտերից հետո որդու՝ 34-ամյա Շիրազ Խաչատրյանի մարմինն այնտեղ է՝ սկզբում զինվորական հագուստով էր, հիմա ոսկորներն են:

Խաչատրյանների ընտանիքը հուսահատության մեջ է, գալիք տոները նշելու համար սիրտ չկա. այս պահին նրանց համար կարևոր է որդու մարմնից գոնե մի հատված ստանալը:

Այդ խնդրանքով դիմել են գրեթե բոլոր պատկան կառույցներին, Կարմիր խաչի միջազգային կոմիտեին, Արցախում ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը, նույնիսկ՝ Վլ. Պուտինին են նամակ գրել, բայց ապարդյուն՝ ոչ մի կառույց չի ստանձնել պատասխանատվություն Շիրազի մարմինը միջդիրքային հատվածից իջեցնելու համար: Նույնիսկ առաջարկել է դիվերսիայի փորձ կազմակերպել ու հետ բերել որդու դին, բայց դրան էլ չեն համաձայնել:

ՀՀ պաշտպանության նախարարություն / MoD of the Republic of Armenia

Taguhi Tovmasyan / Թագուհի Թովմասյան Ձեր տարածաշրջանից են այս մարդիկ, գուցե հնարավոր լինի աջակցել

Մանրամասները՝ https://bit.ly/3FUXOUD»