Ձմռան ամիսներին վնասվածքների թիվն ավելացել է
Advertisement 1000 x 90

Ձմռան ամիսներին վնասվածքների թիվն ավելացել է

Կոտրվածքների, սալջարդերի և վնասվածքների դեպքերն 2017 թվականի ձմռանը, ընդհանուր առմամբ, եղել են 118-ը։ Դեպքերի պատճառը հիմնականում սառույցների վրա ընկնելն է։

Այս մասին տեղեկացրեց Վնասվածքաբանության և օրթոպեդիայի գիտական կենտրոնի ընդունարանի բաժնի վարիչ, բ. գ. թ. Հրանտ Աշճյանը։

«Նախորդ տարիների համեմատ այս տարի ավելի շատ են դեպքերը։ Այս ամենը պայմանավորված է ձմռան տեղումների քանակով։ Հիմնականում, ըստ մեր կենտրոնի տվյալների, եղել է վնասվածքների 118 դեպք, որից 70-ի պատճառը սառույցներն են եղել։ Այդ 70  հոգու 55%-ը իգական, 45%-ը արական սեռի ներկայացուցիչներ են եղել։ Մեզ դիմում են և՛ մարզերից, և՛ մայրաքաղաքից»,- ասաց Աշճյանը։

Մինչև 16 տարեկան երեխաները կազմում են 14,5%, իսկ 85,5% մեծահասակներն են։ Եղել են և՛ վերին, և՛ ստորին վերջույթների կոտրվածքներ։ Երկու դեպքում էլ հավասարաչափ վնասվածքներ են եղել և 2/3-ը վիրահատության կարիք են ունեցել, մնացած դեպքերի համար նշանակվել է կոնսերվատիվ բուժում։ Նմանատիպ բուժում հիմնականում լինում է սալջարդերի դեպքում։

Կոտրվածքների և այլ վնասվածքների պատճառով մահվան դեպքեր չեն գրանցվել։



Նման նյութեր