Նույնիսկ ութ թիզ հող «պահանջելու» համար Բաքվի վարչախումբը ոչ մի պատմական հիմք չի կարող ներկայացնել. Վարդան Ոսկանյան
Advertisement 1000 x 90

Նույնիսկ ութ թիզ հող «պահանջելու» համար Բաքվի վարչախումբը ոչ մի պատմական հիմք չի կարող ներկայացնել. Վարդան Ոսկանյան

Ադրբեջան կոչվող արհեստածին կազմավորման արտգործնախարարը բարբաջում է Հայաստանում ութ իբր ադրբեջանական գյուղերի մասին, որոնք, ըստ նրա՝ պետք է վերադարձվեն։ Այս մասին իր տելեգրամ ալիքում գրել է իրանագետ Վարդան Ոսկանյանը։

«Սկսած անվանումից, «ադրբեջանական» ներկայացվող մշակույթի բազմաթիվ առանցքային տարրերից և վերջացրած պատմական ու իրավական լեգիտիմությամբ այս կազմավորումը ընդհանարապես հիմք չունի մեր տարածաշրջանում որևէ այլ երկրի ներկայացնելու և ոչ մի պահանջ։

Նունիսկ, պատկերավոր ասած, ութ թիզ հող «պահանջելու» համար Բաքվի բարբարոսական վարչախումբը Հայաստանին չի կարող ներկայացնել ոչ մի պատմական, մշակութային կամ հստակ իրավական փաստարկ, ուստի մեր սրբազան հողի որևէ թիզ չի կարող զիջվել բարբարոսներին»,- գրել է Ոսկանյանը։

 



Նման նյութեր