Հակոբ Հակոբյանն իր էջում գրում է․
«Ադրբեջանի հանցագործ ռազմաքաղաքական իշխանությունը փորձում է հողի վրա ստեղծել նոր իրավիճակ, նոր առավելություն, որից հետո կրկին կվերադառնա բանակցային գործընթացի՝ հագուրդ տալով իր առավելապաշտական նկրտումներին: Պետք է պատրաստ լինել, որ ադրբեջանը նոր իրավիճակում չունենա էլ ավելի նպաստավոր պայմաններ:
Փաստ է, որ ՀՀ իշխանություններն այս իրողություններին դիմադրելու ոչ ցանկություն ունեն, ոչ հնարավորություն: Ուստի Արցախը պետք է դառնա այն առանցքը, որի շուրջ պետք է ձևավորվի պայքարը»: