Ով է ինձ մեղադրում , նման մեղադրանք չի եղել, հարազատները նման բան չեն ասել: Գնացել են «Մուրացան», նրանց այնտեղ բացատրել են, իրենք էլ հասկացել են: Երեխան առողջ է ծնվել : Ես ձեզ ոչինչ ավելի ասել չեմ կարող ասել: Երեխայի մահվան հարցով պետք է «Մուրացանի» հիվանդանոց դիմեք, երեխան այնտեղ է մահացել: Խոսեք այն մանկաբույժների հետ, ովքեր զբաղվել են երեխայով: «Իմ հետ ընդհանրապես կապ չունի․ ես կենդանի հանել եմ, տվել եմ մանկաբույժներին: Դրանից հետո ուղարկվել է Երևան: Թե ինչի ա մահացել, ոնց ա մահացել, դա կասեն Մուրացանի բժիշկները»,- Asekose.am-ի հետ զրույցի ընթացքում ասաց«Արմավիր» բժշկական կենտրոնի մանկաբարձագինեկոլոգիական բաժանմունքի բժիշկ Նշան Գևորգյանը, ում հունվարի 28-ին «Մուրացան» հիվանդանոցային համալիրում մահացած նորածնի հարազատները մեղադրում էին երեխայի մահվան մեջ:
Մեր այն հարցին `ինչու՞ այդ օրերին ինքն աշխատանքի չէր գնում, Նշան Գևորգյանն ասաց, որ առողջական խնդիրներ ունի և այս պահին էլ շարունակում է բուժում ստանալ Հանրապետական հիվանդանոցում: Մեր զրուցակիցը տեղեկացրեց, որ պատրաստվում է հիվանդին տրվող ժամանակավոր անաշխատունակության թերթիկ ներկայացնել, որպեսզի հիմնավորի իր բացակայություննները: հիմնավորելու իր բացակայությունները:
Բուժում ավարտելուց հետո արդեն մանկաբարձ-գինեոլոգը կվերադառնա իր բնականոն աշխատանքին` անկախ եղած խոչընդոտներից.
«Վերադառնալու եմ աշխատանքիս, հա բա ի՞նչ պիտի անեմ: Կգնամ, մնացածն արդեն ղեկավարությունը կորոշի: Ծննդատան վարիչի հետ որևէ խնդիր չունեմ: Ես չգիտեմ ինձ ինչի պիտի ազատեն աշխատանքից, անունն ինչ պիտի դնեն»:
80 ամյա Նշան Գևորգյանը չգիտե, թե որքանով կարող է այս ամենը վատ անդրադառնալ իր աշխատանքային գործունեության վրա: Բժշկի խոսքով` ինքը դեռ չի հասցրել շփվել իր հղիների հետ.
« Կգնամ աշխատանքի, կհասկանամ` ինչքանով է այդ ամենն անդրադարձել հղիների քանակի վրա: Էդ շոուից հետո, որ սարքեցին, իհարկե, հնարավոր է , որ անվստահություն լինի, ինձ բարոյական վնաս պատճառեցին, իմ հեղինակության հետ խաղացին:
Անդրադառնալով այն տեղեկությանը, որ տարիներ առաջ, երբ ինքը զբաղեցնում էր «Արմավիր» բժշկական կենտրոնի մանկաբարձագինեկոլոգիական բաժանմունքի վարիչի պաշտոնը, հրաժարվել է հղիին ծննդալուծել կեսարյան հատումով` դրա դիմաց չստանալով ծննդկանի հարազատից պահանջած գումարը, Նշան Գևորգյանն ասաց, որ նման բան չի եղել:
«Դատավարություն է եղել: Այդ դեպքից հետո ինձ ազատել են աշխատանքից, 1.5 տարի տանը նստած եմ եղել, բայց դատարանով վերականգնել եմ և վերադարձել ածխատանքի: Ամեն ինչ եղել է օրենքի շրջանակներում»,-Asekose.am-ի հետ զրույցում նշեցԱրմավիր» բժշկական կենտրոնի մանկաբարձագինեկոլոգիական բաժանմունքի բժիշկ Նշան Գևորգյանը:
asekose.am