
Երեկ Ժամը 17:00-ից 18:50-ն ընկած ժամանակահատվածում հակառակորդն իր բնակավայրերի մերձակայքում տեղակայված կրակային հենակետերից 85մմ-ոց Դ-44 տիպի հրանոթներից ուղիղ նշանառությամբ արկակոծության էր ենթարկել ՊԲ արևելյան ուղղությամբ տեղակայված մարտական դիրքերը: Բացի հրանոթներից ադրբեջանական զինուժը ինչպես արևելյան, այնպես էլ հյուսիսային (Թալիշ) ուղղությամբ կիրառում է տարբեր տրամաչափի ականանետերից:
Այս պահի դրությամբ, հրանոթներից և ականանետերից, ընդհանուր առմամբ, արձակվել էր 46 արկ, որից 22-ը հրանոթներից, 24-ը՝ ականանետերից: ArmLur.am-ին Ղարաբաղա-ադրբեջանական սահմանից հայտնի դարձավ, որ ռազմական գործողություններն այս պահին շարունակվում են, որի հետևանքով հայկական կողմը ունի մեկ զոհ: Մանրամասները` քիչ ուշ: