Ռուբեն Վարդանյանի մասին լավ բաներ գրող մարդիկ սովորաբար իրենց գրառումները սկսում են «Ռուբեն Վարդանյանի պաշտպանը չեմ, բայց …» խոսքերով։
Հետ չմնալու համար, ասեմ, որ ես էլ Ռուբեն Վարդանյանի պաշտպանը չեմ։ Ավելին, նա ինձ համար բավականին «վախենալի» սուբյեկտ ա և «չկտրած ձմերուկ»։ Բայց տարվա ԼԱՎԱԳՈւՅՆ իրավական ակտը ստորագրվել ա հենց Ռուբեն Վարդանյանի կողմից։
Խոսքը ԱՀ Կառավարության N 1332-Ն որոշման մասին ա, որով դեկտեմբերի 29-ից ռեստորաններին արգելվեց 15-ից ավելի անձանց մասնակցությամբ տոնական և այլ միջոցառումների անցկացումը։
Կարծում եմ՝ որոշման մեջ կյանքի է կոչվել «չափավոր ուրախանալու» գաղափարը, որին ես երկու ձեռքով կողմ եմ։ Կրիզիսային վիճակում գտնվող պետությանն անհրաժեշտ են հենց կրիզիսային բնույթի իրավական ակտեր։
Հակառակ դրան, e-draft.am-ում տեղադրված է նախագիծ, որով ՀՀ-ում քրեականացվելու են «ինքնիշխանությունից հրաժարվելուն ուղղված հրապարակային կոչերը»: Այսինքն, եթե ես մի օր գրեմ “Petqa mtnel Rusastani kazm”, կարողա և մի օր դրա համար դառնամ մեղադրյալ։
Մի խոսքով,
Իսկ մենք նստած
ենք։
Վահագն Գրիգորյանի ֆեյսբուքյան էջից