«Զուգահեռներ»․ Ավետիք Իշխանյան
Advertisement 1000 x 90

«Զուգահեռներ»․ Ավետիք Իշխանյան

ԶՈՒԳԱՀԵՌՆԵՐ

ԽՍՀՄ Քաղբյուրոյում մի հին բոլշևիկ կար՝ Լազար Կագանովիչ։ Երբ դեռևս Լենինն էր երկրի ղեկավարը, Կագանովիչը կրում էր եվրոպական կոստյում և կարճ մորուք։ Արդեն Ստալինի իշխանության տարիներին, Կագանովիչը կրում էր գիմնաստյորկա և թավ բեղեր։

1937թ․ կալանավորում են Կագանովիչի եղբորը։ Կալանավորված եղբոր կինը նամակ է գրում Լազար Կագանովիչին և խնդրում Ստալինին միջնորդել եղբորն ազատելու համար։ Կագանովիչը կարդալով նամակը, նամակի վրա մակագրում է․

-Ես մի եղբայր ունեմ՝ Իոսիֆ Վիսարիոնովիչ Ստալինը։

Այժմ մեր օրեր։

2017թ․ ՀՀԿ ցուցակով Երևանի ավագանու թեկնածու, այսօր արդարադատության նախարար։

Այս նախարարին, որը Ձմեռ պապին թախանձագին խնդրում է, որ ինքը կարողանա կատարել իր տիրոջը տված խոստումները, հարցնում են․

-Բայց չէ՞ որ այս իշխանությունները քրեական գործեր են հարուցել և մեղադրանքներ առաջադրել ձեր հոր, եղբոր նկատմամբ։

Նախարարը պատասխանում է․

Ես մեկ հայր և մեկ եղբայր ունեմ՝ Նիկոլ Վովայեվիչ Փաշինյանը։

Ավետիք Իշխանյանի ֆեյսբոքյան էջից



Նման նյութեր