Առողջապահության նախարարի տեղակալ Արմեն Նազարյանն այցելել է
Լաչինի միջանցքի փակման հետևանքով Գորիսի հյուրանոցներում գտնվող Արցախի բնակիչներին։
Արմեն Նազարյանը հետաքրքրվել է մինչ օրս հասցեագրված նրանց կարիքների լուծման ընթացքով:
Փոխնախարարը նաև այցելել է Գորիսի բժշկական կենտրոն, հանդիպում ունեցել բուժանձնակազմի հետ, քննարկել բուժօգնության կազմակերպման հարցեր: