Նարեկ Մալյանը ֆեյսբուքյան իր էջում տարածել է այս լուսանկարը՝ գրելով. «Աննա Մանգասարյանը Արցախից եկել էր Երևան իր մայրիկի մահվան տխուր առիթով: Աննան բլոկադայի պատճառով չի կարողանում վերադառնալ տուն իր 13 տարեկան երեխայի մոտ: Ամանորյա տոները փոքրիկը դիմավորեց առանց մայրիկի: Բլոկադան շարունակվում է:
Մայր ու երեխա չեն կարողանում միանալ: ԴԸմոքրԸսի աշխարհը չի տեսնում հումանիտար աղետը:
Հիմա պատկերացրեք, որ ձեր 13 տարեկան երեխան շրջափակման մեջ է: Պատկերացրեք ու փորձեք չգժվել…»։