Տեսնես էլ քանի 24 օր պիտի անցնի, որ հասկանանք սա. Թևան Պողոսյան (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Տեսնես էլ քանի 24 օր պիտի անցնի, որ հասկանանք սա. Թևան Պողոսյան

Թևան Պողոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Մեկ կինն 9 ամսում կարող է մարդուկ լույս աշխարհ բերել, 9 կին մեկ ամսում չեն կարող նույնն անել:

Արդյունքի հասնելու համար մեկ ազգ լինելով 9 ամսում կարող ենք ունենալ արդյունք, բայց այսպես պառակտված` 9 մասի բաժանված ոչ մի բան էլ չենք ունենա:

Տեսնես էլ քանի 24 օր պիտի անցնի, որ հասկանանք սա:

Գործողներից հույս չկա ոչ մի ձև. նույնիսկ ամենափոքրիկ հույսը, որ գիտակցված ինքնակամ կհեռանա այդ` իրականում մի քանի հազարը, մարում է: Բայց ցավոք պառակտումը շատ ավելի խորն է դառնում ամեն օր:

Գոնե հիմա չենք գիտակցում, որ իրականում մի նավի մեջ ենք, մի շղթայով զոդված… Արցախում միասնությունն էլի օրինակ չի ծառայում, չենք ընկալում, որ հենց դա է հիմքը, որ դիմանում են այսքան: Իսկ իրենց օգնության հասնելու միակ հնարավորությունն էլի միասնական դառնալն ու արդյունքի հասնելու նպատակ դնելն է»:



Նման նյութեր