
Ո՞րն է Փաշինյանի մոտիվը
Լաչինի միջանցքի շարունակական շրջափակումը է՛լ ավելի անհրաժեշտ է դարձնում Լեռնային Ղարաբաղ և Լաչինի միջանցք միջազգային փաստահավաք առաքելության գործուղումը, և անհրաժեշտ է շարունակական ջանքեր գործադրել այս ուղղությամբ:
Նիկոլ Փաշինյան
05.01.2023
- Նիկոլ Փաշինյանը հրաշալի գիտի, որ ՄԱԿ-ում կամ այլ միջազգային կազմակերպությունում ԼՂ կամ Լաչինի միջանցք փաստահավաք առաքելություն ուղարկելու մասին որոշում չի ընդունվելու, մանավանդ, որ դրան կտրականապես դեմ է Ադրբեջանը:
- Նման հայտարարությունները, որոնք իրականություն դառնալու հնարավորություն չունեն, շարունակ կրկնվում են Փաշինյանի ու ԱԳՆ-ի կողմից՝ «սադրիչ» որակվելով Մոսկվայում և Բաքվում:
Հետաքրքիր է՝ ո՞րն է ռեալությունից զուրկ նման հայտարարությունների քաղաքական, դիվանագիտական մոտիվը, ո՞րն է դրանց օգուտը:
Սուրեն Սուրենյանցի ֆեյսբուքյան էջից