ՀՀ-ում Արցախի կառավարության օպերատիվ շտաբ ղեկավար Միքայել Վիրաբյանը ուղերձ է հղել, որում ասված է․ «Սիրելի համերկրացիներ, քույրեր ու եղբայրներ
Պատմության գիրկն անցավ ևս մեկ տարի, ազգովին թևակոխեցինք նոր՝ 2023 թվականը: Յուրաքանչյուրիս համար այն սպասումների, հույսերի ու համազգային նպատակների տարի է:
Այսօր առավել, քան երբևէ, մենք համազգային միասնության կարիքն ունենք: Մեր բազմադարյա պատմությունը, մեր անցած՝ գրեթե հավիտենական ուղին արդար պայքարի, մաքառումների ու փառահեղ հաղթանակների պատմություն է: Ու մենք հավերժ ենք, քանի դեռ Երկիր մոլորակի վրա մարդը կապրի ու կարարի:
Մեր՝ ամենայն անկեղծությամբ եմ վստահեցնում՝ հարատևության հերթական հանգրվանում մեր առջև ծառացած մարտահրավերներն ընդամենը ժամանակավոր բնույթ ունեն, ավելին, դրանք մեզ էլ ավելի ուժեղ դարձնելու համար են: Ուստի, մաղթում եմ բոլորիս անխախտ հավատ՝ առ մեր լուսավոր գալիքը, մեր հզորացած պետականությունը: Եվ այդ ճանապարհին թող մեզ չլքի ու զորավիգ լինի մեր անխախտ ու անկոտրում հավատն առ Աստված:
Մենք քրիստոնյաներ ենք, միշտ լույս ու առաջադիմություն ենք սփռել մեր շուրջը, և անպայման Տեր Աստծո կողմից կլինի հատուցումը: Այլ կերպ չի էլ կարող լինել:
Շնորհավոր Սուրբ Ծնունդ»: