Դեկտեմբերի 12-ից Ադրբեջանի կողմից շրջափակված Արցախի Հանրապետության 120 հազար բնակչություն միայնակ շարունակում է դիմադրել ադրբեջանական ահաբեկչությանը։
Արցախի բազմաթիվ գյուղեր կտրված են՝ ինչպես մայրաքաղաք Ստեփանակերտից, այնպես էլ՝ Հայաստանից։ Այդ գյուղերից մեկը Շուշիի շրջանի Լիսագորն է, որտեղ այս օրերի ընթացքում բնակվում են նաև ճանապարհին մնացած մի խումբ արցախցիներ, որոնք չեն կարողանում հասնել իրենց տուն։
168.am-ի հետ զրույցում Լիսագորի գյուղապետ Գագիկ Նասիբյանն ասաց, որ ընդհանուր իրավիճակը նորմալ է։
«Գյուղում ձյուն է տեղացել, հիմա զբաղված ենք ճանապարհների մաքրման աշխատանքներով։ Այս պահին այլ խնդիրներ չունենք, դիմակայում ենք»,- նշեց Գագիկ Նասիբյանը։