Հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյան Թվիթերում գրել է.
«Ալիևի երեկվա հայտարարությունը Լաչինի միջանցքի շրջափակման վերաբերյալ պետական մակարդակով իրականացվող էթնիկ զտումների մաքուր խոստովանություն էր։
Նա ասաց, որ ճանապարհը բաց է նրանց համար, որոնք չեն ցանկանում Ադրբեջանի քաղաքացիություն։ Նրանք կարող են լքել մեքենաներով կամ ռուս խաղաղապահների ավտոբուսներով»։