Դեկտեմբերի 10-ին՝ երեք տարվա ընդմիջումից հետո, Նիկոլ Փաշինյանը մամուլի ասուլիս էր հրավիրել, մինչ այդ նրա ասուլիսներն անցկացվում էին օնլայն ձևաչափով՝ առանց լրագրողների անմիջական ներկայության։ Ինչպես և սպասելի էր, լրատվամիջոցների ներկայացուցիչների հարցերի մեծ մասը վերաբերում էին Արցախին և այժմ Արցախում ստեղծված իրավիճակին։
Արցախի ու նրա կարգավիճակի վերաբերյալ Նիկոլ Փաշինյանը հստակ հայտարարեց, որ Հայաստանն Արցախի ճակատագրի որոշողը չէ, դրա հասցեատերն արցախահայությունն է, և պաշտոնական Ստեփանակերտը պետք է բանակցի Բաքվի հետ։ Իսկ Բերձորի ճանապարհի պատասխանատուն էլ ռուս խաղաղապահներն ու Ռուսաստանն են։
Ըստ Նիկոլ Փաշինյանի՝ «միջազգային հանրությունն Արցախը ճանաչում է Ադրբեջանի մաս»։
168.am-ի հետ զրույցում Արցախի Հանրապետության Ազգային ժողովի «Ազատ հայրենիք-ՔՄԴ» խմբակցության ղեկավար Արթուր Հարությունյանն անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի այս հայտարարություններին, նախ նշեց՝ արդեն մի քանի ամիս խոսվում է, որ ուղիղ բանակցություններ պետք է լինեն, ինչի վերաբերյալ պաշտոնական Ստեփանակերտն իր տեսակետն արդեն հայտնել է։