
Հունվարի 11-ին, ժամը 01.40-ին, ոստիկանություն զանգած քաղաքացին հայտնել էր, որ Վարդանանց փողոցի ակումբներից մեկի մոտ վիճաբանություն է:
Ոստիկանությունից հայտնում են, որ նշված հասցե մեկնած ոստիկանության ՊԾ Երևանի գնդի 1-ին գումարտակի 2-րդ վաշտի ծառայողները նկատել են մի խումբ երիտասարդների, որոնք բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով հասարակության նկատմամբ՝ հայհոյանքներ են հնչեցրել և հարվածեր հասցրել իրար: Նրանք խուլիգանություն կատարելու կասկածանքով ձերբակակվել և ներկայացվել են ոստիկանության Կենտրոնական բաժին: Խուզարկությամբ Մերձավան գյուղի 26-ամյա բնակչի մոտ հայտնաբերվել է մոխրացած հետքերով կաթուցիչ:
Կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին:
Նախաձեռնվել է քրեական վարույթ: