Հունվարի 12-ին՝ ժամը 22.25-ին, շտապօգնության կայանից ոստիկանության Արտաշատի բաժին հաղորդում էր ստացվել, որ կանչով մեկնել են Դվին գյուղ, որտեղ դանակահարված մարդ կա:
Դվին է մեկնել ոստիկանության Արտաշատի բաժնի օպերատիվ խումբը:
Ժամը 23.10-ին «Արտաշատ» բժշկական կենտրոնից է հաղորդում ստացվել. կտրած-ծակած, արնահոսող, թափանցող վերքով բուժօգնության էր ընդունվել Վերին Դվին գյուղի 33-ամյա մի բնակիչ:
Ոստիկանության Արտաշատի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ ժամը 22.20-ի սահմաններում Դվին գյուղի Բուզանդի փողոցի տներից մեկի բակում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ հիվանդանոց տեղափոխված երիտասարդին դանակահարել էր կնոջ հայրը:
63-ամյա տղամարդը հայտնաբերվել, ձերբակալվել և տարվել է Արտաշատի բաժին, ապա ներկայացվել նախաքննական մարմին: