Ալլա Գևորգյանի Facebook-յան գրառումը.
«Առաջին անգամ մեր եթերում մի լավ պորտաղադրում արեցին ու իրենց տեղը ցույց տվեցին նորելուկ երգիչ-երգչուհիներին, ովքեր իրենց անկրկնելիությամբ ու տաղանդով հիացած մեկ տեսահոլովակ նկարելուց հետո երկնքի աստղերին են հասնում:
Երեկ «Երեկոյան Երևան» հաղորդման հյուրերն էին երգիչ Մհերի քույրը՝ երգչուհի Ռոզա Ֆիլբերգը և երգահան Նիկ Եգիբյանը: Նրանք եկել էին Ռոզայի նոր տեսահոլովակի պրեզենտացիան անելու: Ամեն ինչ լավ էր ընթանում, քանի դեռ չէին ցուցադրել տեսահոլովակը:
Տեսահոլովակի ներկայացումից անմիջապես հետո հաղորդավարուհի Դիանա Մալենկոն առանց կաշկանդվելու և հյուրերին ամոթով թողնելու մասին մտածելու ասաց, որ երգչուհին իր տեսահոլովակն ամբողջությամբ կրկնօրինակել է Dua Lipa-ի «Be The One» երգի տեսահոլովակից:
Ի դեպ այս երգը իմ ամենասիրելիներից է, խորհուրդ կտամ լսեք, եթե չեք լսել:
Ռոզան չիմանալով ինչ ասել, ասաց, որ սիրում է Dua Lipa-ին, բայց շարունակեց պնդել, որ միտքն իրենն է:
Ամոթ է, արդեն խայտառակվել եք գոնե խոստովանեք, միևնույնն է արդեն բռնվել եք: Ապրի Մալենկոն, մինչև վերջ իրենը պնդեց ու այս օրինակով ցույց տվեց, որ պետք չէ մարդկանց էշի տեղ դնել:
Խեղճ Նիկն էլ չգիտեր ինչ ասեր…»:
Dua Lupa-ի հոլովակը՝ ստորև