ՀՀ ՊՆ-ն հայտարարություն է տարածել, որում ասված է․ «Ձմեռային զորակոչի ընթացքում ՀՀ ԶՈՒ մարզական վաշտում զինվորական ծառայության նշանակելու նպատակով զորակոչի ենթակա քաղաքացիների ընտրության մրցութային հանձնաժողովն օրերս անցկացված նիստում ուսումնասիրել է ստացված հայտերը:
Հանձնաժողովի կազմում ընդգրկված էին ԶՈՒ համապատասխան ստորաբաժանումների և ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ներկայացուցիչներ:
Ուսումնասիրության արդյունքում հանձնաժողովին ներկայացված 15 հայտերից ՀՀ ՊՆ 25.06.2018թ. N 8-Ն հրամանով հաստատված «Մարզական վաշտում զինվորական ծառայության նշանակելու նպատակով զորակոչի ենթակա քաղաքացիների ընտրության կարգի» պահանջներին համապատասխանել են հետևյալ քաղաքացիների տվյալները․