— Հրդեհը պետք է հանգցնել, բայց էն վիշապն էլ նստել ա աղբյուրի վրա, չի թողնում։
— Հա, ախպեր, ես էդ վիշապի սենցը-նենցը, բայց մի բան հարցնեմ. դու հրշեջի լիցենզիա ունե՞ս։
— Ըըըը… Ընգե՛ր, տունը վառվում ա։
— Լավ, ենթադրենք, վիշապին հեռացրինք, իսկ գիտե՞ս, թե էդ ջուրը ոնց ես հասցնելու մինչև տուն, ոնց ես լցնելու, որ հանկարծ գիպսի նախշերով առաստաղը չփչացնես։
— ՏՈՒՆԸ ՎԱՌՎՈՒՄ Ա…
— Հասկացանք, որ տունը վառվում ա, խի գիտես իմ սիրտը չի՞ ցավում։ Բայց եթե դու հիմա տունը հանգցնես, իսկ հետո ռուսները գան մտնեն էդ տան մեջ։ Կամ նախկինները գան լցվեն։ Էլ չասեմ՝ մասոնները։ Չէ՛, ախպեր, դու գնա հրշեջի լիցենզիա հանի, հետո մի հատ պլան գծի, թե ոնց ես հագցնելու։
— Ախր վառվու…
— Ես իմացա, թե իրոքից ինչ ա պետք անել. արի մի հատ ֆլեշմոբ անենք. #հանգցնելուենք։ Վստահ եմ սաղ կմասնակցեն, շատ հզոր պոզիտիվ վայբ ա տալու։ Վիշապին էլ չենք անգհանգստացնի։
Կարեն Վրթանեսյանի ֆեյսբուքյան էջից