Դիանա Տոռեսը դատարանում պարտվել է Տաթև Սարգսյանին նրանից կգանձվի 764.000 դրամ
Advertisement 1000 x 90

Դիանա Տոռեսը դատարանում պարտվել է Տաթև Սարգսյանին նրանից կգանձվի 764.000 դրամ

2 տարի տևած դատական գործընթացներից հետո դերասանուհի Տաթեւ Սարգսյանը դատարանում հաղթել է, իսկ դերասանուհի Դիանա Տոռեսը պարտավորվել է ներողություն խնդրել Տաթև Աարգսյանից և  գումարային փոխհատուցում տալ զրպարտության և վիրավորանքի համար:

Հիշեցնենք, որ Տաթևը դիմահարդարներից մեկին գրել էր, որ չի ցանկանում իր լուսանկարները հրապարակվեն Դիանայի լուսանկարների կողքին, դա իրեն պատիվ չի բերում, ինչի արդյունքում սույն դիմահարդարը դա ցույց էր տվել Դիանային: Ի պատասխան՝ վերջինս ինստագրամյան իր էջում հրապարակումներ էր արել Տաթևի մասին՝ մասնավորապես անդրադառնալով նրա բարոյականությանը: Տաթևը դիմել էր դատարան իրեն զրպարտելու և վիրավորելու համար:

Դատարանը Դիանային պարտավորեցրել է հրապարակայնորեն՝ News.am և ArmLur.am լրատվական կայքերի միջոցով հերքել հայցվոր Տաթև Սարգսյանի հասցեին հնչեցրած զրպարտություն համարվող բոլոր տեղեկությունները և նույն լրատվական կայքերի միջոցով հրապարակայնորեն ներողություն խնդրել նրա հասցեին հնչեցրած վիրավորանքների համար:

Ըստ վճռի` Դիանա Օրդուխանյանից հօգուտ Տաթև Սարգսյանի կբռնագանձվի 200.000 դրամ գումար՝ որպես վիրավորանք հասցնելու համար դրամական փոխհատուցում, և 400.000 դրամ գումարի չափով՝ որպես զրպարտությամբ պատճառված վնասի համար դրամական փոխհատուցում:

Ընդհանուր առմամբ` Դիանա Տոռեսից կգանձվի 764.000 դրամ:

Դատարանի հրապարակած վճռում նաև նշված է, որ վճիռը կամովին չկատարելու դեպքում այն կկատարվի դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության միջոցով` պարտապանի հաշվին։

Նշենք նաև, որ Դիանայի ավտոմեքենան գտնվում է կալանքի տակ:

tert.am