
«Մարտակերտից Մատաղիս գնացող ճանապարհն է, որը նույնիսկ սովետական տարիների չէր ասֆալտապատվել, իսկ հիմա այդ ճանապարհի 30-35% ասֆալտապատ է: Այն կարևոր նշանակություն ունի ինչպես հարակից համայնքների զարգացման, այնպես էլ անվտանգության տեսանկյունից: Վերջին շրջանում Ղարաբաղում ճանապարհաշինական աշխատանքները ակտիվ փուլ են մտել, Վարդենիս-Մարտակերտ ճանապարհի հիմնանորոգման աշխատանքները կարծես թե ավարտական փուլում են», Facebook-յան իր էջում գրում է քաղաքագետ Տիգրան Աբրահամյանը: