Doogee-ն թողարկել է աշխարհում առաջին սմարթֆոնը՝ 64 ՄՊ գիշերային տեսախցիկով
Advertisement 1000 x 90

Doogee-ն թողարկել է աշխարհում առաջին սմարթֆոնը՝ 64 ՄՊ գիշերային տեսախցիկով

Սարքի գինը հայտնի է։

Doogee ընկերությունը ներկայացրել է S99 անվտանգ սմարթֆոնը։ Ընկերությունը պնդում է, որ դա աշխարհում առաջին «չմահացող» սմարթֆոնն է, որն ունի 64 Մպ գիշերային տեսողության տեսախցիկ:

Այս մոդելը կոչվում է «unkillable», քանի որ այն աջակցում է IP68 և IP69K պաշտպանության ստանդարտներին: Նորույթը չի վախենում նաև 1,8 մետր բարձրությունից ընկնելուց։

Տեխնիկական պայմանները․

  • Էկրան՝ 6.3″ IPS FHD+ 60Hz;
  • Չիպ՝ MediaTek Helio G96;
  • Հիշողություն՝ 8+128 ԳԲ;
  • Մարտկոց՝ 6000 mAh, արագ լիցքավորում 15W;
  • Տեսախցիկներ՝ հիմնական 108 ՄՊ, լայնանկյուն և մակրո տեսախցիկներ՝ յուրաքանչյուրը 16 ՄՊ;
  • Համակարգ՝ Android 12:

Սիրարփի Աղաբաբյան