
Ռուբեն Վարդանյանի հայտարարություններին քննադատաբար եմ վերաբերվել, բայց եթե ադրբեջանը պահանջում է նրա պաշտոնանկությունը, իսկ դա ողջունում է արման բաբաջանյանը, նշանակում է, որ անկախ այն բանից, թե Ռուբեն Վարդանյանն ինչ նպատակով է հայտնվել Արցախում, նա պիտի մնա այդ պաշտոնին հանուն Արցախի ինքնիշխանության պահպանման: Ռուբեն Վարդանյանի պաշտոնանկությունը լինելու է Արցախի Հանրապետության ինքնիշխանությանը վերջ տալու ուղղությամբ հերթական քայլը:
Իսկ ինչ վերաբերում է այս լուրին, իրապես վարպետություն է պետք մեկ կարճ լուրով միաժամանակ գեներալ Վիտոյին ներկայացնել նիկոլ փաշինյանի ու ալիևի մարդը ու մեկ էլ ամեն գնով Նախագահ Ռոբերտ Քոչարյանի անունը շոշափելով փորձել այս ամենը գցել նրա գրպանը:
Ռոբերտ Մարգարյանի ֆեյսբուքյան էջից