Վերջին շրջանում որոշ շրջանակներ հատկապես ոչ իշխանական շրջանակներ սկսել են շրջանառել Արցախի հետ կապված մի ձևակերպում այն է «Արցախը պետք է հայկական մնա»: Սա նման է քաղաքականությամբ ապաքաղաքական մոտեցումներով ձբաղվելուն: Ինչու՞, որովհետև այս ձևակերպման մեջ գոյություն չունի քաղաքական բովանդակություն, քաղաքական սկզբունք, քաղաքական դիրքորոշում և քաղաքական դիրքավորում, այն լոյալ է և անհենք:
Հարգելիներս, որպեսզի «Արցախը մնա հայկական» որևէ այլ մեխանիզմ, համակարգ, ռեժիմ կամ սուբստանցիա, քան պետականությունն է կամ Արցախյան Պետականության գոյության ճանաչումը, ընդունումը և լեգիտիմացումը ուղղակի չկա: Այս պսևդոքաղաքական ձևակերպումը որևէ կերպ և էական բովանդակային առումով չի տարբերվում իշխանության կողմից Արցախի Հանրապետության պետականության շեշտման բացառումից և իմ կարծիքով նույնական է:
Փաստացի ստացվում է, որ ընդգծելով իշխանության սխալականությունը, դավաճանական մոտեցումը Արցախի նկատմամբ, շատերը շարունակում են ենթատեքստերով ապահովագրել իրենց մոտեցումը և տեսանելի թողնել իրենց մոտեցման մեջ բացառապես քննադատությունը իշխանության նկատմամբ, այլ կերպ ասած՝ ինկոգնիտո պահել իրենց քաղաքական մոտեցումները, եթե իհարկե դրանք կան:
P.S. Պետք է վերջ տալ ապաքաղաքական ոճով քաղաքականությամբ զբաղվելուն դա ոչ միայն կործանարար է քաղաքական կարիերայի համար այլ նաև հանգեցնում է ընդդիմություն կոչվող ինստիտուտի ֆիասկոյին: Կներեք ձեզ պիանիստ նախագահի թեմայից շեղելու համար: Շնորհակալություն:
Վլադիմիր Մարտիրոսյանի ֆեյսբուքյան էջից