Քպ-ական էդ պատգամավորներն արդեն պարզ, առանց խմբագրելու ասում են, թե ինչ ա որոշել և ինչ ա անում/անելու էս իշխանությունը. Լիլիթ Բլեյան
Advertisement 1000 x 90

Քպ-ական էդ պատգամավորներն արդեն պարզ, առանց խմբագրելու ասում են, թե ինչ ա որոշել և ինչ ա անում/անելու էս իշխանությունը. Լիլիթ Բլեյան

Լիլիթ Բլեյանը գրել է.

«Հետաքրքիր ա, որ քպ-ական (հատկապես որոշ) պատգամավորների խոսքերը անկեղծորեն շոկի են ենթարկում ու զայրացնում բոլոր նորմալ մարդկանց, բայց էդ մարդկանցից բոլորը չի, որ կառուցում են տրամաբանական շղթան մինչև վերջ։ Շատերը կեսից կանգ են առնում ու ասում են` օկ, իշխանությունը “վատն է”, բայց էս պահին պետք չի նրանց հեռացնել, խառը ժամանակներ են, նրանց հանենք բա ով գա և այլն։

Քպ-ական էդ պատգամավորներն արդեն պարզ, առանց խմբագրելու ասում են, թե ինչ ա որոշել և ինչ ա անում/անելու էս իշխանությունը։ Զզվու՞մ եք նրանց տեքստերից, վտա՞նգ եք զգում նրանց ասածներից։ Ուրեմն իմացեք, որ ինքնագլուխ չեն գործում, շատ հստակ, կազմակերպված գիծ են տանում։ Նույնիսկ նեղություն չեն տալիս իրենց` բառեր փնտրելու։ Նայում են բոլորիս դեմքին և ասում են` է’ս ա մեր իշխանության քաղաքական գիծը։

Եթե մոռացել եք, հիշեցնեմ. դա էն նույն քաղաքական գիծն ա, որը բերեց 2020-ի ճակատագրական կռվին, մեր սահմանների փշրմանը, 2021-ի սեպտեմբերի ողբերգական կռվին, Արցախի մեկուսացմանը… ցանկը շարունակեք։ Մինչև ու՞ր են պատրաստվում գնալ, գիտե՞ք։

Եթե նրանց բերած ամբողջ դժբախտությունից հետո որևէ մեկի մոտ դեռ կասկած ա մնացել, և ուզում եք նրանց հնարավորություն տալ` սխալներն ուղղելու, տեսակետներ վերանայելու, էլ չգիտեմ` այլակերպվելու, ապա դա արդեն նույնիսկ ռոմանտիզմ չի, դա էս երկրի հանդեպ կատարվող հանցանքին սատարել ա»։