
Ասում են՝ բանակում բարեփոխումներ ենք անում. Ինչ բարեփոխում, դուք ո՞նց կարող եք բարեփոխում անել, երբ պարզագույն բաներ չեք կարողանում անել: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է «Հետք»-ի գլխավոր խմբագիր Էդիկ Բաղդասարյանը:
Նա նաեւ նշել է. «Սա երկրորդ դեպքն է, երբ զինվորները վառվում են իրենց կացարաններում: Բա ո՞ւր եք, մի սպա չկա՞ էդ զորամասերում, որ հետեւի, թե ինչ պայմաններում են քնում զինվորները, պայմանագրայինները: Լրագրողների առաջ էլ փակել եք բոլոր դռները, թույլ չեք տալիս զորամասեր, դիրքեր այցելել՝ անհեթեթ պատճառաբանություններով»: