
ԱԺ պատգամավոր, ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Այս պատմության մեջ անհասկանալի է, թե ինչու՞, ի՞նչ հանգամանքներում են 15 զինվորները մնացել հրդեհվող կացարանում և մոխրացել: Իսկ ինչո՞ւ է բացառվում անօդաչուի հարվածի վարկածը սահմանամերձ Ազատում:
Հարցականները շատ են… ափսոս մեր զինվորները… Հունվարի 19-ին՝ ժամը 01:30-ի սահմաններում, դեռևս չպարզված հանգամանքներում հրդեհ է բռնկվել Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում:
Նախնական տվյալներով բռնկված հրդեհի հետևանքով զոհվել է 15 զինծառայող, 3 զինծառայողի վիճակը գնահատվում է ծանր»: