Պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«ԶՈւ ստորաբաժանումներից մեկում այս գիշեր տեղի ունեցած հրդեհն ու դրա հետևանքները (չեմ բացառվում նաև դիվերսիան) ողբերգություն է: Ընդունեք թե ոչ` այս ամենը Նիկոլի կառավարման պտուղներն են: Մարտունակ և ուժեղ բանակի «մայկա-տռուսիկ»-ը քննադատող Նիկոլի ղեկավարած բանակում` նախկին կահավորված զորամասերի փոխարեն զինվորներին տեղակայում են որտեղ պատահի (այդ թվում նաև լքված շինություններում):
Արդյունքներն էլ ցավոք այսպիսին է լինում: Այրվել զորամասու՞մ… Այսինքն` հասուն երիտասարդ տղերքը չկարողացա՞ն դուրս գալ այրվող տարածքից կամ փրկել միմյանց: Որտե՞ղ էիք տեղակայել ու քնեցրել այդ մարդկանց, այ անաստվածներ: Նույնիսկ բանակի ստեղծման առաջին օրերին, ոչնչով չապահովված զորամասում նման ողբերգական դեպք հնարավոր չէր պատկերացնել:
Ցավակցում եմ զոհված զինծառայողների ընտանիքներին և մեզ բոլորիս: Սա համազգային ողբերգություն է, ոչ թե միայն զոհերի ընտանիքների: Այսպես կոչված պաշտպանության նախարարը պետք է հրաժարական տա, իսկ կորպուսի հրամանատարը` պատասխանատվության ենթարկվի: Հայրենիքի ու ազգային բանակի դեմ Նիկոլի գործած մահացու մեղքերը վաղուց արդեն անցել են սատանայական բոլոր բնագծերը: Այս ամենն իր գործած մեղքերի, դավադրությունների ու տգիտությունների հետևանքներն են: Ուշքի արի «հպարտ քաղաքացի»:
Հասկացանք, որ ուշքի գալու համար մի փոքր խելք է պետք, բայց գոնե մաշկիդ ու գանգիդ հասցված այսքան ցավերից հետո ուշքի արի: Ասփսոս է պետությունը, ափոսոս են երիտասարդ երեխեքը»: