Շատ են շտապում քաղաքական այրերը փակել այս թեման ու դրանով ավելի են խորացնում կասկածներն առ այն, որ ինչ որ բան սխալ է, սուտ է. Արթուր Ղազինյան
Advertisement 1000 x 90

Շատ են շտապում քաղաքական այրերը փակել այս թեման ու դրանով ավելի են խորացնում կասկածներն առ այն, որ ինչ որ բան սխալ է, սուտ է. Արթուր Ղազինյան

Չգիտեմ, չեմ կարող ասել, բայց մի բան ակնհայտ է. շտապում են, շատ են շտապում քաղաքական այրերը փակել այս թեման ու դրանով ավելի են խորացնում կասկածներն առ այն, որ ինչ որ բան սխալ է, սուտ է։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Արթուր Ղազինյանը։

«Աղետի իրավական կողմը

Տեղի է ունեցել հրդեհ, որի հետևանքով զոհվել են 15, իսկ ծանր այրվածքներ են ստացել երեք զինծառայող:

Նման իրավիճակում հարուցվում է քրեական գործ, ստեղծվում է քննչական խումբ, ներգրավվում են համապատասխան փորձագետներ և սկսվում է լրիվ, բազմակողմանի և օբյեկտիվ նախաքննություն:

Քննչական խմբի ղեկավարը հանրությանը տրամադրում է տեղեկատվություն` աղետի հնարավոր պատճառների, առաջ քաշված վարկածների և ձեռք բերված տվյալների վերաբերյալ` իր հայեցողությամբ ու ծավալով:

Իսկ ինչպես ե՞ն վարվում Հայաստանում. աղետից մի քանի ժամ հետո քաղաքական մարմիններն ու պաշտոնատար անձիք համոզված դեմքով հայտարարում են աղետի պատճառի ու մեղավորների մասին, զբաղեցրած պաշտոններից ազատում բարձրաստիճան զինվորականներին:

Այդ ե՞րբ հասցրեցին պարզել այդ ամենը, ուր է՞ քրեական գործը, ուր է՞ քննչական խումբը, ուր ե՞ն ցուցմունքները, քննչական գործողութունները, դեպքի վայրի զննությունը, ապացույցները, փորձաքննության տվյալներն ու արդյունքները, ո՞նց որոշեցին, որ մեղավորներ կան ու ո՞նց գտան նրանց:

Չգիտեմ, չեմ կարող ասել, բայց մի բան ակնհայտ է. շտապում են, շատ են շտապում քաղաքական այրերը փակել այս թեման ու դրանով ավելի են խորացնում կասկածներն առ այն, որ ինչ որ բան սխալ է, սուտ է…»,-գրել է Ղազինյանը։



Նման նյութեր