«Ես պահանջում եմ պահանջելուց կամ չպահանջելուց զատ՝ վերջապես ինչ-որ բան անել, որ գլխակեր ստահակների պատիժը վերջապես վրա հասնի»․ Ռուբեն Մելիքյան
Advertisement 1000 x 90

«Ես պահանջում եմ պահանջելուց կամ չպահանջելուց զատ՝ վերջապես ինչ-որ բան անել, որ գլխակեր ստահակների պատիժը վերջապես վրա հասնի»․ Ռուբեն Մելիքյան

Անիմաստ նախագծերի վրա, սեփական բարեկեցությունը բարձրացնելու վրա միլիոններով պետական փող ծախսող քաղաքական թիմը պատասխանատու չի՞ թերֆինանսավորման ու լքվածության պատճառով տեղի ունեցած այդ սահմռկեցուցիչ ողբերգության համար։ Ո՞նց կարող է նման բան լինել։ Բա ո՞վ է պատասխանատու։ «Նախկինները՞», ռուսները՞, թե՞ «միջազգային հանրությունը»։ Թե՞ հերթական անգամ ամեն ինչ կբարդեն զինվորականների վրա…

Ես դրանց հրաժարականը չեմ պահանջում, որովհետև թշնամու կամակատար ու դավաճան քաղաքական թիմից որևէ բան պահանջելն անմտություն է։ Ես պահանջում եմ պահանջողներից ու իմ պես չպահանջողներից։ Ես պահանջում եմ պահանջելուց կամ չպահանջելուց զատ՝ վերջապես ինչ-որ բան անել, որ գլխակեր ստահակների պատիժը վերջապես վրա հասնի։

Ռուբեն Մելիքյանի էջից



Նման նյութեր