Թուրքիան Հայաստանի հետ սահմանին լայնամասշտաբ զորավարժություններ է անցկացնում
Advertisement 1000 x 90

Թուրքիան Հայաստանի հետ սահմանին լայնամասշտաբ զորավարժություններ է անցկացնում

Թուրքական բանակը և ևս 7 երկրների զինվորականները համատեղ զորավարժություններ են անցկացնում Կարսում` Հայաստանի հետ սահմանի մոտակայքում։

Թուրքական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ «Ձմեռ 2023» զորավարժություններն իրականացվում են թուրքական բանակի 14-րդ մոտոհրաձգային բրիգադի տարածքում` 3-րդ բանակային կորպուսի հրամանատարությամբ։ Զորավարժությունների մասնակիցների թվում կան նաև զինծառայողներ Ադրբեջանից։

Զորավարժությունները կանցկացվեն մինչև 2023 թվականի փետրվարի 2-ը, նրանց խնդիրն է բարձրացնել փոխկապակցվածության մակարդակը, սինխրոնացնել կրակային հնարավորությունները, զորավարժություններ պատրաստել հիմնական հարցերով, ինչպիսիք են տեղակայումը, սնունդը, պաշարները և համազգեստը:

yerkir.am