2023 թվականին նախատեսվում է ձևավորել նաև Ջրային պարեկային ծառայություն: Այս մասին զեկուցվել է Ոստիկանության 2022թ. գործունեության հաշվետվության քննարկման ժամանակ, որին ներկա է եղել նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Նշվել է, որ հաշվետու ժամանակահատվածում Ոստիկանության պարեկային ծառայություններ են ձևավորվել Լոռու և Շիրակի մարզերում, արդեն առաջիկա օրերին նման ծառայություններ կսկսեն գործել նաև Արագածոտնի, Կոտայքի, Գեղարքունիքի և Տավուշի մարզերում:
Ընթացքի մեջ են Արարատի, Արմավիրի, Վայոց Ձորի և Սյունիքի մարզերում Պարեկային ծառայությունների ձևավորման աշխատանքները: Ներկայում ընթացքում է մրցույթային փուլը՝ կադրերի համալրման նպատակով: