Չինաստանում փորձարկվում են «վակուումային լողացող» գնացքներ, որոնք մինչև 1000 կմ/ժ արագություն կզարգացնեն
Advertisement 1000 x 90

Չինաստանում փորձարկվում են «վակուումային լողացող» գնացքներ, որոնք մինչև 1000 կմ/ժ արագություն կզարգացնեն

Չինաստանի օդատիեզերական գիտության և արդյունաբերության կորպորացիան հաջողությամբ գործարկել է տրանսպորտի նոր եղանակ, որը թույլ կտա ուղևորներին և բեռները տեղափոխել մինչև 1000 կմ/ժ արագությամբ: Այս մասին հայտնում է Gizmochina պորտալը։

Այս համակարգը նման կլինի Իլոն Մասկի Hyperloop նախագծին, ըստ որի՝ գնացքները չեն աշխատում ռելսերի վրա, այլ բառացիորեն սավառնում են վակուումային թունելներում։ Միևնույն ժամանակ, Hyperloop-ն ամբողջությամբ չի ներդրվել աշխարհի ոչ մի երկրում։

Կորպորացիան փորձադաշտ է կառուցել Չինաստանի Դատոնգ քաղաքում՝ 2 կմ երկարությամբ։ Հաղորդվում է, որ փորձի ընթացքում փոքր ուղևորատար պարկուճը կարողացել է զարգացնել մինչև 50 կմ/ժ արագություն և հաղթահարել 210 մետրը: Հայտնի է, որ Չինաստանում ժամանակակից գնացքներն ունակ են զարգացնել 350 կմ/ժ արագություն։