Ադրբեջանցիները «Էկո» փուչիկի տակից չեն կարողանում դուրս գալ, քանի որ որևէ միջազգային դիտորդ չի գալիս Կաշեն՝ ուսումնասիրելու, հիմա անցնում են պլան Բ-ի. Կարապետյան
Advertisement 1000 x 90

Ադրբեջանցիները «Էկո» փուչիկի տակից չեն կարողանում դուրս գալ, քանի որ որևէ միջազգային դիտորդ չի գալիս Կաշեն՝ ուսումնասիրելու, հիմա անցնում են պլան Բ-ի. Կարապետյան

ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Կարապետյանը գրում է.

«Եվրոպայի խորհրդում ընդունված է ԵԽԽՎ հիմնական պլենար օրակարգից բացի անցկացնել այլ քննարկումներ՝ side event:

Տեսեք, թե ինչպես են պատրաստվել արդբեջանցիները, մի ամբողջ ողբ են հորինել՝ Բերձորի միջանցքի իրենց փակ պահելու հիմնավորումը եվրոպացիներին հրամցնելու համար:

«Էկո» փուչիկի տակից չեն կարողանում դուրս գալ, քանի որ որևէ միջազգային դիտորդ չի գալիս Կաշեն՝ ուսումնասիրելու, հիմա անցնում են պլան Բ-ի:

Պլան Բ-ն եվրոպացիներին հաճոյացնելու համար խփում է նաև ռուսներին՝ միջանցքով հայերը ականներ են տանում, պիտի անցակետներ դնենք, ռուսները չեն ապահովում իրենց անվտանգությունը:
Ուզում եմ հավատալ, որ մեր պատվիրակությունն ու դիվանագետները կմասնակցեն այն միջոցառմանը և կհնչեցնեն իրականություն»։

 



Նման նյութեր