Փայտով բեռնված ավտոմեքենան բռնկվել է
Advertisement 1000 x 90

Փայտով բեռնված ավտոմեքենան բռնկվել է

Հունվարի 20-ին, ժամը 15:54-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել , որ Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքի կամրջի մոտակայքում փայտով բեռնված ավտոմեքենան բռնկվել է։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ՝ հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից։