Անդոնը հարցից թռել է
Անդոնը լրագրողների հետ սակավախոս է գտնվել՝ պարզաբանելու իր կողմից հաճախ արվող այն հայտարարությունների իսկությունը, ըստ որոնց՝ դիրքերի կահավորման հարցում հայկական բանակը բացարձակապես պրոբլեմ չունի:
Ինչ վերաբերում է լրագրողների դիպուկ նկատառմանը, որ ողբերգությունից հետո այդպես էլ ո՛չ Նիկոլը, ո՛չ էլ Սուրիկը դեպքի վայր չեն այցելել, Անդոնը չի արձագանքել ու միայն ինքն իր տեղն է պատասխան տվել՝ ասելով՝ կիրակի այնտեղ է: Անդոնի համար, իհարկե, իրավիճակը բացարձակապես կոմֆորտ չէ. իրականությունը պատռել է նրա դիմակը՝ խայտառակելով ականջահաճո հայտարարությունների մերկությունը՝ մերկություն, որի պատճառով խայտառակվում է ոչ միայն Անդոնը, այլև՝ Հայաստանը՝ թշնամիներին ի ցույց դնելով բանակի իրական վիճակը:
Մյուս կողմից՝ այն, որ Անդոնն անպատասխան է թողել Նիկոլ-Սուրիկ զույգի անտարբեր վերաբերմունքին առնչվող հարցն ու փորձել է փրկել բացառապես սեփական դեմքը, վկայում է այն մասին, որ նույնիսկ նրա պես մեկն է հասկանում այս վայ զույգի վարքագծի ողջ խայտառակության աստիճանը՝ չունենալով նրանց արդարացնելու հիմք ու հնարավորություն:
Իսկապես խիստ տարակուսելի է այն պահվածքն ու կեցվածքը, որ դրսևորում են Նկոլն ու Սուրիկն այս իրավիճակում՝ չհամենալով տեղաշաժել սեփական հետուքներն ու սեփական աչքով տեսնելու տեղի ունեցած ողբերգության հետևանքները: Այս ամենը ևս մեկ ավելորդ անգամ մեզ համոզում է՝ ինչպիսի վտանգավոր քաղաքական թիմի հետ գործ ունենք իրականում: