Դերասանուհի Անի Խաչիկյանն Ինստագրամի իր էջի Stories բաժնում արխիվային լուսանկար է հրապարակել, որում պատկերված է երեկ հրդեհի հետևանքով զոհված զինծառայող Պավլիկ Աբազյանի հետ։
«Պավլիկ Վարդանի Աբազյան։ 2015 թիվ, Աչաջուր։ Արմատներին կպած։ Բայց այս հողը մենակ տանում է», – լուսանկարին կից գրել է Անին։
Մեկ այլ հրապարակման մեջ էլ դերասանուհին գրել է․ «Ժամկետային զինծառայող Պավլիկ Աբազյանը Տավուշի մարզի Աչաջուր գյուղից էր։ Տան միակ որդին։ Պետք է վերադառնար ամռանը։ Պավլիկը դպրոցն ավարտելուց հետո ընդունվել էր Հայաստանի ազգային պոլիտեխնիկական հալմալսարան»։