Հունվարի 20-ին, ժամը 15:54-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքի կամրջի մոտակայքում փայտով բեռնված ավտոմեքենան բռնկվել է։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Երևան-Սևան ավտոճանապարհի 29-րդ կմ-ին՝ մոտ 20 խմ տախտակով բեռնված «MAN» մակնիշի բեռնատարի (վարորդ՝ Ա․ Ղ․) թափքում։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 16:17-ին, մարվել՝ 16:52-ին: Այրվել է մոտ 8 խմ տախտակ։