Եթերազրկել բոլոր հեռուստաալիքները
Advertisement 1000 x 90

Եթերազրկել բոլոր հեռուստաալիքները

Ավետիք Իշխանյանն իր էջում գրում է․

ԵԹԵՐԱԶՐԿԵԼ ԲՈԼՈՐ ՀԵՌՈՒՍՏԱԱԼԻՔՆԵՐԸ

Անկեղծանամ՝ արդեն շուրջ երեք ամիս հայկական ոչ մի հեռուստաալիք չեմ նայում,ջղերս քայքայվում են։ Հ1 և այլ իշխանամերձ հեռուստականալիզացիաներից զզվում եմ, 5-րդ ալիք, Երկիր Մեդիա ալիքները նայելը նույնպես անտանելի է, քանի որ էկրանին երևում են թիվ մեկ դավաճանի և նրա ստրուկ-դավաճանների մռութները։ Ինչևէ, քիչ առաջ իմացա, որ քննադատությունների թիրախ է դարձել 5-րդ ալիքը, «զորամասի» հրդեհը ցուցադրելու համար։

ՀՌԱՀ-ի նախագահ կոչվածը, հեռուստատեսությանը մեղադրում է էթիկայի նոմերի խախտման համար, դավաճանի համախոհ-դավաճանները կատարելով իրենց ստրկատիրոջ հրահանգը , նույնպես հարձակվել են 5-րդ ալիքի վրա։ Այսինքն, օբյեկտիվ տեղեկատվություն հաղորդելը համարվում է եսիմինչ։ Բա Սուրմալու առևտրի կենտրոնի հրդե՞հը, որը ցուցադրվեց բոլոր ալիքներով։ Շարքը կարելի է շարունակել։

Ոչ միայն էթիկայի, այլև համամարդկային նորմերի խախտում է ամեն օր ցուցադրել երկիրը պարտության մատնած, հազարավոր զոհեր տված, երկիրը աղետի հասցրած, երկրի ավերակների վրա խրախճանք անող դավաճաններին։Դրանց միայն դեմքերի արտահայտությունները հակաէսթետիկական են։ Ա՛յ սրա համար ես եթերից կզրկեի բոլոր հեռուստաալիքներին։



Նման նյութեր