Ներկայացնում ենք Արմեն Զաքարյանի ֆեյսբուքյան հրապարակումը՝ Կոստան Զարյանի հուշերը՝ կապված 99 տարի առաջ տեղի ունեցած իրադարձությունների հետ։
Լենինը մեռել ա…
… ով պիոներ եղել է, կհիշի, որ ամեն տարվա այս օրը, հունվարի 21-ին դասարանի գերազանցիկը պիտի արտասաներ` Լենին պապին մեռել է … այն ժամանակ դեռ չգիտեինք, որ Լենինի հուղարկավորություն եղել է նաև Երևանում …
«Բարձրագույն հրամանով Լենինի հուղարկավորությունը պիտի կատարվի բոլոր քաղաքներում ու գյուղերում` նույն ժամին։ Ժամը 4-ն անց կեսին գործարանները Միության երկրներում և դուրսը` պիտի սուլեն նույն ժամին։
50 000 կարմիր դագաղներ պիտի անցնեն թնդանոթներով շրջապատված։ Զորքերը պիտի կրակեն ու բորոզաները ձայնեն։
*********
Աբովյան փողոցի վերի կողմից պարապ դագաղը երևում է կոմիսարների ուսերի վրա։Զինվորական նվագախումբը Շոպենի թոքերն է պատռում։
Թնդանոթներ։
Սայլերի վրա զարմացած գյուղացիներ են նստել։
Երաժշտական ստուդիան Մոցարտ է երգում։Պարապ դագաղը սևերով ծածկված ամբիոնի առջևն են դնում ու չորս ժամ ճառ են ասում։
Իսկ Արարատը պայծառ է ու անտարբեր։
Վերջապես, ճիշտ ժամը չորս ու կեսին, Լոռվա կողմում Ալավերդու զավոդը և Երևանում կոնյակի գործարանը հիվանդ աքլորի ձայն են հանում։Հայաստանը սուլում է։
Լենինը մեռել ա …
Կոստան ԶԱՐՅԱՆ