Գեղարքունիքի մարզում գտնվող զինվորական կացարանում ողբերգական հրդեհի հետևանքով 15 զինծառայողներ զոհվել են։
Ողբերգության հետևանքով զոհվել է 19-ամյա զինծառայող Պավլիկ Աբազյանը, ով ծնունդով Տավուշի մարզչի Աչաջուր գյուղից էր։ Պավլիկը տիտղոսակիր կարատեիստ էր, Հայաստանի եռակի չեմպիոն։ Նա զբաղվում էր կիոկուշին կայ մարզաձևով։
«Նա հաղթել է նաև մի շարք միջազգային մրցույթներում, նա ոչ միայն իմ լավագույն աշակերտներից էր, այլ նաև ամբողջ Հայաստանի լավագույն մարզիկներից մեկը։ Նա դեռ բազում հաջողությունների էր հասնելու»,- հայտնել է Պավլիկ Ավդալյանի մարզիչ Ստյոպա Սահրադյանը։