Արփինե Խաչատրյանի ֆեյսբուքյան էջից.
«Էսօր կտրոնով առաջին առևտուրս արեցի…
Մեկ շնչին երկու շաբաթվա համար` 0.5-ական կգ բրիձ, հնդկաձավար, մակարոն, վաղվանից նաև` նույնքան շաքարավազ և 1լ ձեթ: Դե անձեռոցիկն ու 5 հատ ձուն էլ բոնուս (ձուն ու կաթնամթերքն առաջվա նման հերթ կանգնելով է):
Հավելեմ, որ բանջարեղենն ու միրգը առհասարակ դուրս է եկել բնակչության սննդակարգից. առանձին տեսակներով ուտեստներ դեռ կարելի է գտնել միայն Ստեփանակերտի որոշ ճաշարաններում, ինչն ամենօրյա ռեժիմով քչերը կարող են իրենց թույլ տալ»: