«Քանի՞ զոհ ունենք միայն վերջին մեկ տարվա ընթացքում Զինված ուժերում` մարտական ու ոչ մարտական պայմաններում։ Մինչև ե՞րբ է էսպես շարունակվելու». Արամ Սարգսյան (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

«Քանի՞ զոհ ունենք միայն վերջին մեկ տարվա ընթացքում Զինված ուժերում` մարտական ու ոչ մարտական պայմաններում։ Մինչև ե՞րբ է էսպես շարունակվելու». Արամ Սարգսյան

Արամ Սարգսյանի ֆեյսբուքյան էջից.

«Գիշերվա սարսափելի դեպքից հետո Փաշինյանը երկար-բարակ նկարագրում էր, թե «նախնական տվյալներով»` ինչպես է բռնկվել հրդեհը, ինչպես են զինվորները վառել վառարանը, ինչպես է սպան շշով բենզինը լցրել վառարանի մեջ, և այլն, և այլն։ Թե ուր էր տանում` դժվար չէ կռահել…

Նաև հիշեցրեց, որ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի կարգադրությամբ խստիվ արգելվել էր բենզինն ու այլ դյուրավառ հեղուկները վառարանները վառելիս որպես կպչան օգտագործելը։ Ստացվում է, որ ըստ Փաշինյանի` սպան ու զինվորներն են խախտել անվտանգության կանոնները։ «Մեղավորները», կարծես թե, գտնված են։

Բայց Փաշինյանն այդպես էլ չպարզաբանեց, թե ինչո՞ւ է զինվորների վաշտը տեղակայվել մի խղճուկ խրճիթում կամ ինչո՞ւ է նրանց կացարանը 90-ականների վառարանով ջեռուցվում։ Դրանում է՞լ են նախկինները մեղավոր։ Գուցե պարեկների հսկայական աշխատավա՞րձը թույլ չի տալիս մի նոր զորամաս կառուցել երկրի պաշտպանների համար։

Անձամբ ես 10-15 տարի առաջ էսպիսի խայտառակ պայմաններում պահվող զորամաս չեմ տեսել։ Քանի՞ զոհ ունենք միայն վերջին մեկ տարվա ընթացքում Զինված ուժերում` մարտական ու ոչ մարտական պայմաններում։ Մինչև ե՞րբ է էսպես շարունակվելու»։



Նման նյութեր