Բիլ Գեյթսը ներկայացրել է իր սմարթֆոնը
Advertisement 1000 x 90

Բիլ Գեյթսը ներկայացրել է իր սմարթֆոնը

Microsoft-ի նախկին ղեկավարը պատասխանել է Reddit ֆորումի օգտատերերի հարցերին։ Շատերը հարցնում էին, թե ինչ սմարթֆոն է օգտագործում ձեռնարկատերը: Այս հարցին նա պատասխանել է։

Գեյթսն ասել է, որ իր հիմնական սարքը Galaxy Z Fold4 սմարթֆոնն է։ Այն Բիլին անձամբ է ներկայացրել Լի Ջե Յոնգը (Samsung-ի ղեկավար)։ Անցյալ տարի Microsoft-ի հիմնադիրը նույնպես օգտագործել է կորեացիների ծալովի տեխնոլոգիան՝ նախորդ սմարթֆոնը Galaxy Z Fold3-ն էր։

Զարմանալիորեն, Microsoft-ն ունի իր սեփական ծալովի սարքերը: Գեյթսը չի օգտագործում Surface Duo-ն, քանի որ այն չի թարմացվել 2021 թվականից: Բիլին դուր է գալիս Galaxy Z Fold-ը, քանի որ այն հարմար է Microsoft office հավելվածների հետ աշխատել մեծ էկրանով, բացատրում է ինքը՝ հիմնադիրը։

Սիրարփի Աղաբաբյան