Որո՞նք են ամենակարևոր բնութագրերը սմարթֆոն ընտրելիս
Advertisement 1000 x 90

Որո՞նք են ամենակարևոր բնութագրերը սմարթֆոն ընտրելիս

AnTuTu-ն որոշել է, թե Android գաջեթների որ տարբերակներն ու առանձնահատկություններն են նախընտրում ամբողջ աշխարհի օգտատերերը: Այդ հատկություններով սմարթֆոններն ամենից հաճախ են գնում։

Հայտնի հենանիշի փորձագետներն ուսումնասիրել են AnTuTu-ի օգտատերերի հեռախոսների կոնֆիգուրացիաները և անվանել սմարթֆոնների բնութագրերը, որոնք, պարզվել է, որ ամենակարևորն են եղել 2022 թվականի հոկտեմբերից դեկտեմբեր ընկած ժամանակահատվածում։

«Ֆավորիտների այս եռամսյակային թարմացվող ցանկի նպատակն է հասկանալ Android հեռախոսների ներկայիս զարգացումը և օգտագործել այս տվյալները որպես հղում՝ սմարթֆոնների աշխարհում վերջին միտումները որոշելու համար: Թեև զարգացման ուղղությունը մասամբ որոշվում է բջջային հեռախոսների վաճառողների կողմից, ի վերջո, ընտրությունը պետք է կատարեն օգտատերերը»,- ասվում է հենանիշի կայքում:

Ո՞ր սմարթֆոններն են ընտրում օգտատերերը

ՕՀ-ի ամենատարածված տարբերակը Android 12-ն է;

6,7 դյույմանոց մեծ էկրաններով լավագույն մոդելներ;

«Սիրելի» էկրանի լուծաչափը՝ 2400 x 1080 պիքսել;

Էկրանի թարմացման ամենահայտնի արագությունը 60 Հց է;

RAM-ի նախընտրելի քանակը 8 ԳԲ է, ներկառուցված հիշողությունը՝ 128 ԳԲ։

Սիրարփի Աղաբաբյան