Bugatti Chiron Super Sport 300+-ն աշխարհի ամենաարագ մեքենան է: Այն արագանում է մինչև 490,5 կմժ։ Նոր անօդաչու թռչող սարքը գրեթե արագությամբ հասել էր մեքենային։
ԱՄՆ-ից ինժեներ Ռայան Լադեմանն իր ձեռքերով ստեղծել է կվադրոկոպտեր, որն ամենաարագընթացն է դարձել աշխարհում և հայտնվել Գինեսի ռեկորդների գրքում։
Էնտուզիաստի գյուտը կոչվել է XLR V3։ Անօդաչու թռչող սարքը տարբերվում է այն կվադրոկոպտերներից, որոնց մենք սովոր ենք: Ռեկորդակրի մարմինը պատրաստված է գնդակի կամ հրթիռի տեսքով։ Մեջտեղում կա չորս պտուտակ և մեկ տուրբին։ Այս կառուցվածքը թույլ է տալիս կտրել օդը և արագ բարձրանալ:
Ռայանը բոլոր բաղադրիչները գնել է առանձին և հավաքել տանը։ Ընդհանուր ծախսերը (պատյան, մարտկոց, շարժիչներ և տեսախցիկ) կազմել են 400 դոլար: Թռիչքի ընթացքը նկարահանվել է երկու տեսախցիկով։ Առաջինը նկարահանված է գետնից, երկրորդն ամրացված է հենց դրոնին։
XLR V3 թռիչքը տեղի է ունեցել 2022 թվականի վերջին։ 2023 թվականի հունվարին Գինեսի ռեկորդների գրքի ներկայացուցիչները հայտնել են, որ նա դարձել է ամենաարագը ռոբոտաշինության պատմության մեջ։ Կվադրոկոպտերին հաջողվել է օդ բարձրանալ 360,503 կմժ միջին արագությամբ։ Իր գագաթնակետին դրոնի արագությունը հասել է 414 կմժ-ի։
Այս ամենը՝ փոքր հեռավորության վրա (100 մետր): Նույնիսկ շատ մեքենաներ չեն կարող պարծենալ նման արագացումով։ Հիշեցնենք, որ նախորդ ռեկորդակիրը RacerX-ն է։ Նրան հաջողվել է արագացնել մինչև 287 կմժ արագություն։
Սիրարփի Աղաբաբյան