Հրդեհի հետեւանքով զոհված զինծառայողներից 10-ը հուղարկավորվել են․ Պապիկյանը հուղարկավորություններին չի մասնակցել. news.am
Advertisement 1000 x 90

Հրդեհի հետեւանքով զոհված զինծառայողներից 10-ը հուղարկավորվել են․ Պապիկյանը հուղարկավորություններին չի մասնակցել. news.am

Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղում տեղակայված զորամասի ինժեներասակրավորային կացարանում հունվարի 19-ին տեղի ունեցած ողբերգական հրդեհի հետեւանքով զոհված 15 զինծառայողներից 10-ը հողին են հանձնվել։

Երեկ՝ հունվարի 22-ին, Լոռու մարզի Հոբարձ վարչական շրջանի ընտանեկան գերեզմանատանը հուղարկավորվել է շարքային Ռոստոմ Ասրյանը։

Մնացած ինը զինծառայողները հուղարկավորվել են այսօր։ Կրտսեր սերժանտ Արամ Մանուկյանը հուղարկավորվել է Վանաձորի զինվորական պանոթեոնում։

Համլետ Դավթյանը հուղարկավորվել է Մարտունի քաղաքում, ընտանեկան գերեզմանատանը։

Կրտսեր սերժանտ Պավլիկ Աբազյանը հուղարկավորվել է Տավուշի մարզի Աչաջուր գյուղի գերեզմանատանը։

Սերգեյ Կեւորկովը հուղարկավորվել է Արարատի մարզի Դարբնիկ գյուղում։

Մուշեղ Համբարչյանը հուղարկավորվել է Արարատի մարզի Դաշտավան գյուղում։

Գագիկ Բարսեղյանը հուղարկավորվել է Կոտայքի մարզի Գառնի համայնքի զինվորական պանթեոնում։

Նարեկ Ավագյանը հուղարկավորվել է Նորագավիթի գերեզմանատանը։

Տարոն Ղարիբյանը հուղարկավորվել է Արարատի վարզի Ուրցաձոր համայնքում, ընտանեկան գերեզմանատանը։

Վոլոդյա Ներսիսյանը հուղարկավորվել է Արագածոտնի մարզի Մաստարա գյուղի ընտանեկան գերեզմանատանը։

Մնացած հինգ զինծառայողները կհուղարկավորվեն վաղը։

Կրտսեր սերժանտ Միշա Դումիկյանի հուղարկավորությունը տեղի կունենա Մեծավանի գերեզմանատանը։

Հայկ Կիրակոսյանը կհուղարկավորվի Արմավիրի մարզի Մեծամոր քաղաքի զինվորական պանթենում։

Գոռ Մարտիրոսյանը կհուղարկավորվի վաղը, Դիլիջանում։

Դավիթ Սարգսյանը կհուղարկավորվի Արագածոտնի մարզի Կոշ գյուղի զինվորական պանթեոնում։

Հրաչյա Գրիգորյանը կհուղարկավորվի Երեւանի Հաղթանակի թաղամասում գտնվող զինվորական պանթեոնում։

Նշենք, որ այսօր տեղի ունեցած հուղարկավորություններից որեւէ մեկին Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը չի մասնակցել։

«Նախարարի հանձնարարությամբ՝ բազմաթիվ ներկայացուցիչներ, այդ թվում՝ ՊՆ և ԶՈՒ ԳՇ վարչությունների պետերը, կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները, ինչպես նաեւ պաշտպանության նախարարի 1-ին տեղակալ, զինված ուժերի գլխավոր շտաբի պետը մասնակցում են զինծառայողների հոգեհանգստյան արարողություններին»,- NEWS.am-ի հետ զրույցում ասաց ՊՆ խոսնակ Արամ Թորոսյանը։

Ամբողջությամբ՝ news.am



Նման նյութեր